ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/10/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Երեւան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ նաեւ ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երեւանի եւ Արցախի միջեւ: <<Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու եւ խորացնելու Երեւանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը եւ պատրաստակամությունը: Դա հայրենասիրության եւ քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսեւորում է>>,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը պետական պարգեւներով պարգեւատրել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում եւ շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

2017-01-19



2018-09-01Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ
2018-07-18Աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
2018-07-11Հանդիպում ՀՅԴ մի խումբ ներկայացուցիչների հետ
2018-06-18Արցախի Հանրապետության Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2018-06-16Նախագահ Սահակյանը եւ վարչապետ Փաշինյանը հրավիրել են խորհրդակցություն ԱՀ ՊՆ-ում
2018-06-04Խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ
2018-06-02Նախագահ Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն
2018-04-12Խորհրդակցություն ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
2018-04-06Խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ
2018-04-04Խորհրդակցություն նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին
2018-04-03Խորհրդակցություն նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին
2018-03-28Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2018-03-05Խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ
2018-02-07Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը
2018-02-01Խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2017-12-01Երկու հայկական հանրապետությունների Նախագահները խորհրդակցություն են հրավիրել ԱՀ պաշտպանության նախարարությունում
2017-11-102018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ
2017-03-29Ընդլայնված խորհրդակցություն սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ
2017-03-20Հանդիպում Բելգիայի մի խումբ խորհրդարանականների հետ
2017-03-17Նախագահ Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign