ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/10/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ:
Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել պետական մի շարք կառույցների ղեկավարներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել պետական բյուջեի նախագծի շահագրգիռ եւ բազմակողմանի քննարկում՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կարող է հավանության արժանանալ:
«Մեր երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը արտացոլում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ իր էությամբ իրատեսական է»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս ամենին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացում, բյուջետային միջոցների նպատակային օգտագործում, միջոցների օգտագործման վերահսկողության բարձր մակարդակի ապահովում, իրատեսական ծրագրերի մշակում եւ իրականացում:
«2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրանից հետո նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, որտեղ կլինեն ակտիվ ու գործնական քննարկումներ»,- իր ելույթում նշել է Նախագահ Սահակյանը:
Նիստում նաեւ հավանության է արժանացել ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Գործադիր մարմինը հավանություն է տվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթին:
Կառավարության անդամները հավանություն են տվել Արցախի Հանրապետության առողջապահության պետական նպատակային ծրագրերին, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2018 թվականի տարեկան ծրագրերին եւ հաստատել ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկերը:
Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերն ու պետական ծրագրերը սահմանված կարգով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում կներկայացվեն Ազգային ժողով:

2017-11-10



2018-09-01Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ
2018-07-18Աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
2018-07-11Հանդիպում ՀՅԴ մի խումբ ներկայացուցիչների հետ
2018-06-18Արցախի Հանրապետության Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2018-06-16Նախագահ Սահակյանը եւ վարչապետ Փաշինյանը հրավիրել են խորհրդակցություն ԱՀ ՊՆ-ում
2018-06-04Խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ
2018-06-02Նախագահ Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն
2018-04-12Խորհրդակցություն ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
2018-04-06Խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ
2018-04-04Խորհրդակցություն նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին
2018-04-03Խորհրդակցություն նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին
2018-03-28Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2018-03-05Խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ
2018-02-07Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը
2018-02-01Խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2017-12-01Երկու հայկական հանրապետությունների Նախագահները խորհրդակցություն են հրավիրել ԱՀ պաշտպանության նախարարությունում
2017-11-102018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ
2017-03-29Ընդլայնված խորհրդակցություն սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ
2017-03-20Հանդիպում Բելգիայի մի խումբ խորհրդարանականների հետ
2017-03-17Նախագահ Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign