ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/02/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը եւ ապահովել տնտեսության զարգացումը:
Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ էներգետիկայի, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:
Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:
Նախագահ Սահակյանը կարեւոր ձեռքբերումներից է համարել նաեւ այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաեւ արտահանման հնարավորություն:
<<Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձեւավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է>>,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

2019-02-01



2019-02-01Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը
2018-12-28Նախագահ Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2018-11-12Խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ
2018-11-09Նախագահ Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2018-10-25Խորհրդակցություն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ
2018-09-01Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ
2018-07-18Աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
2018-07-11Հանդիպում ՀՅԴ մի խումբ ներկայացուցիչների հետ
2018-06-18Արցախի Հանրապետության Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2018-06-16Նախագահ Սահակյանը եւ վարչապետ Փաշինյանը հրավիրել են խորհրդակցություն ԱՀ ՊՆ-ում
2018-06-04Խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ
2018-06-02Նախագահ Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն
2018-04-12Խորհրդակցություն ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
2018-04-06Խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ
2018-04-04Խորհրդակցություն նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին
2018-04-03Խորհրդակցություն նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին
2018-03-28Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2018-03-05Խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ
2018-02-07Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը
2018-02-01Խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign