ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 18/10/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Հրամանագրեր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը.
պետական նախարար
առողջապահության նախարարություն
արդարադատության նախարարություն
արտաքին գործերի նախարարություն
աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն
գյուղատնտեսության նախարարություն
էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
պաշտպանության նախարարություն
քաղաքաշինության նախարարություն
ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.
ազգային անվտանգության ծառայություն
ոստիկանություն
արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Նախագահի հրամանագրով նշանակվել են.
պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը
առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը
արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը
արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը
աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝
Սամվել Ավանեսյանը
բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը
գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը
էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝
Լեւոն Գրիգորյանը
կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝
Սերգեյ Շահվերդյանը
պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը
քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը
ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.
Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում:
Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:
Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.
Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:
Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւ պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը:
Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը:
Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

 

2017-09-25



2021-10-18Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 245 զանգ
2021-10-11Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 183 զանգ
2021-10-11Արայիկ Հարությանն ստորագրել է մի շարք օրենքներ
2021-10-07Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
2021-10-05Ուսուցիչները կստանան դրամական պարգև
2021-10-04Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 190 զանգ
2021-10-01Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական
2021-09-27Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 207 զանգ
2021-09-24Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն
2021-09-21Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ
2021-09-20Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 276 զանգ
2021-09-13Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 237 զանգ
2021-09-11Միքայել Արզումանյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
2021-09-11ԱՀ նախագահը Կամո Վարդանյանին նշանակել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
2021-09-06Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 179 զանգ
2021-09-04Նախագահը «Արցախի հերոս» կոչում է շնորհել Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և Սամվել Գևորգյանին
2021-09-03Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից
2021-09-02Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2021-09-01Նախագահ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նոր նախարար
2021-08-30Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 266 զանգ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign