ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/10/2017
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Ուսուցչի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
<<Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Շնորհավորում եւ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի համար, աշխատանք, որը միշտ բարձր է գնահատվել մեր ժողովրդի կողմից: Ուսուցիչը դարեր ի վեր առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր հասարակության մեջ՝ վայելելով շրջապատի սերն ու հարգանքը:
Այսօր էլ դուք նշանակալի ավանդ եք բերում մեր պետության զարգացման գործում՝ կրթելով ու դաստիարակելով հայրենասեր, ժամանակին համընթաց քայլող ու հարուստ գիտելիքներով զինված սերունդ, երիտասարդներ, ովքեր իրենց հերոս հայրերի ու պապերի արժանի հետնորդներն են, նրանց սուրբ գործի շարունակողը, մեր վաղվա օրվա կերտողը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Ձեր աշխատանքը, ոլորտում առկա խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մեր երկրում իրականացվում են տարբեր ծրագրեր գիտության ու կրթության զարգացման, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այդ աշխատանքները կլինեն շարունակական:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք>>:

2017-10-05



2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2017-10-16Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշում Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի ղեկավարումն եւ ի կատարումն ընդունելու մասին
2017-10-16Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագիրը
2017-10-14Գեներալ Կարեն Աբրահամյանը նշանակվել է N19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ
2017-10-13Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական
2017-10-11Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ
2017-10-05Շնորհավորական ուղերձ Ուսուցչի օրվա առթիվ
2017-09-28ՊԲ զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2017-09-26Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2017-09-25Հրամանագրեր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին
2017-09-21Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
2017-09-19Ցավակցական հեռագիր գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի մահվան կապակցությամբ
2017-09-07Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը
2017-09-07Հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-09-01ՊԲ զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2017-08-27ՊԲ զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2017-08-14ՊԲ զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2017-07-25Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2017-07-11ՊԲ զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով

photo
 
 
photo
 
 
© 2007—2017 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign