ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 08/01/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Նախագահ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին:
Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը:
Պետությունը բարձր է գնահատել Լեւոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Երախտագիտություն» մեդալով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ոգու կորով:
Լեւոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:

2017-10-18



2018-01-08Պաշտպանության բանակի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-12-29Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2017-12-28Նախագահ Սահակյանն ստորագրել օրենքներ
2017-12-25Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2017-12-23Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2017-12-20Ուղերձ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
2017-12-11Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2017-12-09Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
2017-11-30Նախագահի ուղերձը Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ
2017-11-30Կարեն Դանիելյանը նշանակվել է բարձրագույն դատական խորհրդի անդամ
2017-11-29Հրամանագիր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին
2017-11-25Նախագահի ուղերձը Դատախազության օրվա առթիվ
2017-11-23Ուղերձ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ
2017-11-22Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին
2017-11-16Հրամանագիր ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին
2017-11-14Հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
2017-11-03Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2017-10-19Հրամանագիր հետմահու պարգեւատրման մասին
2017-10-18Նախագահ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign