ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/06/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ Մայր Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում,
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Այսօր բոլորս կրկին միասնական ջանքերով պետք է մեկնարկ տանք Արցախի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի՝ ուղղված խորքային հորերի հորատմանը, ոռոգման ցանցերի կառուցմանը եւ արեւային էներգիայի համակարգերի ներդրմանը:
Դրանց հաջող ու արդյունավետ իրականացման արդյունքում նոր որակ կհաղորդվի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ հանրապետության անվտանգության ամրապնդմանը:
Ժամանակակից ոռոգման համակարգ ունենալը հնարավորություն կտա նշանակալիորեն ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ավելի խնայողաբար օգտագործել ջրային եւ հողային ռեսուրսները, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ստեղծելով շրջաններում:
Այն թույլ կտա ապահովել պարենային անվտանգության բարձր մակարդակ, մեծացնել եւ ընդլայնել Արցախից արտահանվող ապրանքների ծավալն ու տեսականին:
Ինչ վերաբերում է արեւային էներգիայի ներդրմանը, ապա սա նոր ուղղություն է մեր երկրի համար, որը, բնականաբար, որեւէ վտանգ չի ներկայացնում բնությանն ու շրջակա միջավայրին, ունի տնտեսական առավելություններ էներգիայի ավանդական տեսակների համեմատ եւ կարեւոր դերակատարություն կունենա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Արցախում կան խոստումնալից հեռանկարներ էներգետիկայի այս ուղղությունը զարգացնելու համար:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, եւ յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անի այն էլ ավելի ամրապնդելու համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնները մեր համազգային ներուժը կոնկրետ ծրագրերի ուղղելու կարեւոր հարթակներից են, որոնք իրենց արդյունավետությունը ապացուցում են արդեն քառորդ դար:
Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք կցուցաբերենք միասնականություն ու պատրաստակամություն համատեղ ջանքերով Արցախը շենացնելու եւ զորացնելու գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կարեւոր այս միջոցառմանը մասնակցելու համար:
Աշխարհասփյուռ հայությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք>>:

2017-11-23



2018-06-18Ցավակցական ուղերձ Իգոր Մուրադյանի հարազատներին
2018-06-18Շնորհակալական նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2018-06-15Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
2018-06-12Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-06-11Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին
2018-06-06Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2018-06-02Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-06-01Ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2018-06-01Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ
2018-06-01Ուղերձ Արցախի հեռուստատեսության 30-ամյակի կապակցությամբ
2018-05-28Ուղերձ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2018-05-20Ցավակցական հեռագիր Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ
2018-05-09Շնորհավորական ուղերձ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ
2018-05-08Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-05-08Շնորհավորական ուղերձ Նիկոլ Փաշինյանին
2018-05-08Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Նախագահի նստավայրում
2018-05-03Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2018-04-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ
2018-04-202018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018թ. մայիսի 5-ը

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign