ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/07/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
<<Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:
30 տարի է անցել այն օրից, երբ մեր ժողովուրդը միասնական ու միակամ ոտքի ելավ՝ իր վճռորոշ ձայնը բարձրացնելով հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Դա խաղաղ եւ արդարացի պահանջ էր, որին Ադրբեջանը պատասխանեց Բաքվում, Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայ բնակչության կոտորածներով, բռնի տեղահանումներով, հազարավոր մարդիկ դարձան այդ հանցավոր քաղաքականության զոհ:
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված անհավասար եւ արյունալի պատերազմը է՛լ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը, միավորեց համայն հայությանը մեր պապենական հողը պաշտպանելու եւ նրա իրական տերը դառնալու գործում: Այդ միասնության ու համախմբվածության, մեր ժողովրդի հայրենասիրության եւ ազատատենչ ոգու շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել սանձազերծ հակառակորդին, այլեւ տոնել մեծ հաղթանակներ:
Եվ այսօր՝ 30 տարի անց, կարող ենք հպարտորեն արձանագրել, որ մեր ժողովրդի ընտրությունը ճիշտ էր, որ մենք այլ ճանապարհ չունեինք: Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին հերոսաբար պաշտպանեցինք վտանգված հայրենիքը, վերականգնեցինք ավերված տնտեսությունը եւ ստեղծեցինք կայուն հիմքեր նրա հետագա զարգացման համար, կազմավորվեց պաշտպանության բանակը, որը դարձավ ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը, ծնվեց ու դաստիարակվեց մի սերունդ, ում համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը բացառիկ արժեքներ են:
Թանկագի՛ն բարեկամներ,
Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ժողովուրդը կյանքի է կոչելու իր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պետական կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ մեր հայրենիքին ու ժողովրդին>>:

2018-02-20



2018-07-20Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ
2018-07-19Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենք
2018-07-18Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-07-16Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-07-16Փոփոխություններ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում
2018-07-11Նախագահ Սահակյանն ստորագրել է կարգադրություն
2018-07-10Արցախի Նախագահը պարգեւատրել է պրոֆեսոր Ա.Մալայանին <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով
2018-07-03Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-07-02Արայիկ Հարությունյանը նշանակվել է ԱՀ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
2018-07-02Նախագահ Սահակյանը ներկայացրել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նոր նախարարին
2018-06-30Վազգեն Միքայելյանն ազատվել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից
2018-06-29Ուղերձ «Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին
2018-06-25Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-06-23ՇՆորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ
2018-06-18Ցավակցական ուղերձ Իգոր Մուրադյանի հարազատներին
2018-06-18Շնորհակալական նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2018-06-15Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
2018-06-12Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-06-11Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին
2018-06-06Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign