ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/06/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է:
<<Սիրելի՛ կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:
Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:
Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում>>:

2018-03-08



2018-06-18Ցավակցական ուղերձ Իգոր Մուրադյանի հարազատներին
2018-06-18Շնորհակալական նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2018-06-15Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
2018-06-12Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-06-11Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին
2018-06-06Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2018-06-02Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-06-01Ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2018-06-01Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ
2018-06-01Ուղերձ Արցախի հեռուստատեսության 30-ամյակի կապակցությամբ
2018-05-28Ուղերձ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2018-05-20Ցավակցական հեռագիր Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ
2018-05-09Շնորհավորական ուղերձ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ
2018-05-08Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-05-08Շնորհավորական ուղերձ Նիկոլ Փաշինյանին
2018-05-08Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Նախագահի նստավայրում
2018-05-03Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2018-04-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ
2018-04-202018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018թ. մայիսի 5-ը

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign