ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/10/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
<<Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ։
Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել եւ պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո եւ նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ:
Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում, մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաեւ այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը եւ կերտել ազատ ու անկախ պետականություն:
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը։
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում: Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար եւ տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք>>:

 

 

2018-05-09



2018-10-20Շնորհավորական ուղերձ Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ
2018-10-11Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-10-08Ցավակցական հեռագիր Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
2018-10-08Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-10-05Հրամանագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում սուգ հայտարարելու մասին
2018-10-04Նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ
2018-10-02Ցավակցական հեռագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
2018-09-29Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2018-09-27ՊԲ զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-24Գնդապետ Բորիս Արկադիի Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2018-09-23ՊԲ զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-21Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
2018-09-20Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին
2018-09-01Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2018-09-01Շնորհավորական ուղերձ Մերձդնեստրի Նախագահին
2018-08-30Փոխգնդապետ Արմեն Բաղրյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում
2018-08-09Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-08-01Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
2018-07-31Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
2018-07-20Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign