ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 13/11/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ:
Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում եւ պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ:
Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը եւ հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:

2018-05-28



2018-11-13Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում
2018-11-13Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-11-10Գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ
2018-11-02Ցավակցական հեռագիր Յուրի Վարդանյանի ընտանիքին
2018-10-30Շնորհավորական ուղերձ «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ
2018-10-24Ֆրանսիահայ բժիշկ Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով
2018-10-23Ուղերձ <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հ/կ 20-ամյակի կապակցությամբ
2018-10-20Շնորհավորական ուղերձ Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ
2018-10-11Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-10-08Ցավակցական հեռագիր Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
2018-10-08Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-10-05Հրամանագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում սուգ հայտարարելու մասին
2018-10-04Նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ
2018-10-02Ցավակցական հեռագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
2018-09-29Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2018-09-27ՊԲ զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-24Գնդապետ Բորիս Արկադիի Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2018-09-23ՊԲ զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-21Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
2018-09-20Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign