ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/10/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ցավակցական հեռագիր Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեի մահվան մասին։
Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց շարքին, ովքեր իրենց կյանքով, գործունեությամբ, սկզբունքներով ու գաղափարներով նպաստում են աշխարհում բարության ու մարդասիրության տարածմանը, լույս ու ջերմություն են սփռում իրենց շուրջ:
Ակնառու սոպրանոյի այցելությունն Արցախ եւ <<Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ>> ալբոմը նշանակալի իրադարձություն դարձավ մեր երկրի կյանքում՝ մեծ ներդրում ունենալով Արցախը աշխարհին ներկայացնելու գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բազմամիլիոն երկրպագուներին եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Մոնսերատ Կաբալյեի անունը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ»։

 

 

2018-10-08



2018-10-20Շնորհավորական ուղերձ Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ
2018-10-11Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-10-08Ցավակցական հեռագիր Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
2018-10-08Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-10-05Հրամանագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում սուգ հայտարարելու մասին
2018-10-04Նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ
2018-10-02Ցավակցական հեռագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
2018-09-29Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2018-09-27ՊԲ զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-24Գնդապետ Բորիս Արկադիի Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2018-09-23ՊԲ զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-21Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
2018-09-20Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին
2018-09-01Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2018-09-01Շնորհավորական ուղերձ Մերձդնեստրի Նախագահին
2018-08-30Փոխգնդապետ Արմեն Բաղրյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում
2018-08-09Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2018-08-01Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
2018-07-31Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
2018-07-20Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign