ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 24/01/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Վեհափա՛ռ Տեր,
Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայրենիքի եւ Սփյուռքի բազմաթիվ օջախների համար:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն ու արեւշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը եւ նրա թեմերին:
Արցախում գիտեն եւ բարձր են գնահատում Ձեր՝ որպես կաթողիկոսի, հոգեւորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու երկարամյա գործունեությունը՝ ուղղված մեր ազգային եկեղեցու ծաղկմանն ու զարգացմանը, սփյուռքում հայապահպանությանը, ազգային ու հոգեւոր արժեքների պահպանմանն ու տարածմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դուք մեծածավալ ազգանպաստ գործունեություն եք իրականացնում կրթական-հայագիտական ծրագրերի, միջեկեղեցական եւ միջկրոնական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Թե օրհասական պահին եւ թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին ՝ Ձեր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած եւ իր ճակատագիրն ինքնուրույն կերտող մեր ժողովրդին:
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք կրկին իմ խորին հարգանացս հավաստիքը եւ լավագույն բարեմաղթանքները Ձեր ձեռնադրության 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող ամենազոր Աստված միշտ պահապան լինի Ձեզ, Մայր Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին>>:

2018-10-20



2019-01-20Շնորհավորական ուղերձ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ
2019-01-16Ուղերձ Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին
2019-01-14Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2018-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2018-12-28Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-28Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-21Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել է <<Մխիթար Գոշ >> մեդալով
2018-12-20Շնորհավորական ուղերձ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
2018-12-20Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-14ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով
2018-12-13Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-10Շնորհավորական ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
2018-12-10Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
2018-12-05Ցավակցական հեռագիր ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին
2018-11-30Շնորհավորական ուղերձ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ
2018-11-30Հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
2018-11-26Շնորհավորական ուղերձ Դատախազության օրվա առթիվ
2018-11-13Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում
2018-11-13Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-11-10Գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign