ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/02/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հ/կ 20-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<< Թանկագի՛ն բարեկամներ,
Այսօր նշում ենք <<Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հասարակական կազմակերպության 20-ամյակը, նշում ենք խորը զգացումներով:
Նախ եւ առաջ մեզ համակում են ցավն ու կսկիծը նրանց համար, ովքեր այսօր մեր կողքին չեն, ովքեր պահ անգամ չվարանեցին՝ կանգնելու հայրենիքի ու հարազատ ժողովրդի պաշտպանության դիրքերում եւ դասվեցին անհայտ կորածների շարքին:
Ամենօրյա քրտնաջան աշխատանքով, հայրենիքի շենացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությամբ դուք արժանիորեն շարունակում եք ձեր որդիների, եղբայրների եւ ամուսինների կիսատ թողած գործը, մեծապես նպաստում Արցախի պետականաշինությանը, մեր երկրում տարբեր հարցերի ու խնդիրների լուծմանը:
Այդ ամենի համար շնորհակալ ենք ձեզ եւ հպարտ, որ դուք կարողացաք ուժ գտնել ձեր մեջ, շտկել վշտից կորացած ձեր ուսերը, համախմբվել ու միասին, համատեղ ջանքերով շարունակել ապրել ու արարել՝ հանուն ազատ ու անկախ Արցախի զորացման ու բարգավաճման:
Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում>>:

 

 

2018-10-23



2019-02-16Փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով
2019-02-15Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
2019-02-12Միքայել Վիրաբյանը նշանակվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
2019-01-28Ուղերձ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ
2019-01-28Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բանակի օրվա առթիվ
2019-01-27Շնորհավորական ուղերձ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին
2019-01-20Շնորհավորական ուղերձ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ
2019-01-16Ուղերձ Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին
2019-01-14Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2018-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2018-12-28Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-28Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-21Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել է <<Մխիթար Գոշ >> մեդալով
2018-12-20Շնորհավորական ուղերձ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
2018-12-20Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-14ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով
2018-12-13Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-12-10Շնորհավորական ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
2018-12-10Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
2018-12-05Ցավակցական հեռագիր ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign