ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 12/11/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ցավակցական հեռագիր Յուրի Վարդանյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
<<Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։
Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ անգամներ նվաճելով օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սահմանելով աշխարհի մի քանի տասնյակ ռեկորդներ, ճանաչվելով աշխարհի լավագույն ծանրորդ՝ նա միշտ բարձր է պահել հայրենի երկրի եւ հարազատ ժողովրդի անունն ու պատիվը, իր փորձն ու գիտելիքները ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության զորացմանն ու բարգավաճմանը:
Նա ուներ յուրահատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ եւ նշանակալի աշխատանք է կատարել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Այս գործում ունեցած մեծ վաստակի համար Յուրի Վարդանյանը պարգեւատրվել էր ԼՂՀ <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր հայրենակիցներին եւ նրա բոլոր երկրպագուներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով։
Լեգենդար ծանրամարտիկի անունը միշտ վառ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ>>։

2018-11-02



2018-11-10Գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ
2018-11-02Ցավակցական հեռագիր Յուրի Վարդանյանի ընտանիքին
2018-10-30Շնորհավորական ուղերձ «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ
2018-10-24Ֆրանսիահայ բժիշկ Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով
2018-10-23Ուղերձ <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հ/կ 20-ամյակի կապակցությամբ
2018-10-20Շնորհավորական ուղերձ Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ
2018-10-11Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2018-10-08Ցավակցական հեռագիր Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
2018-10-08Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2018-10-05Հրամանագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում սուգ հայտարարելու մասին
2018-10-04Նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ
2018-10-02Ցավակցական հեռագիր Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
2018-09-29Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2018-09-27ՊԲ զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-24Գնդապետ Բորիս Արկադիի Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2018-09-23ՊԲ զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2018-09-21Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
2018-09-20Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին
2018-09-01Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2018-09-01Շնորհավորական ուղերձ Մերձդնեստրի Նախագահին

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign