ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 26/04/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
<<Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին: Այդ պատմական որոշումներն ընդունվեցին համաժողովրդական հանրաքվեների միջոցով՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին, օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, ընդունվեցին միակամ ու միասնական:
Արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ հօգուտ իր հողում անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ հավատարիմ մնալով օրենքի եւ մարդու իրավունքների անվերապահ գերակայությանը, ժողովրդավարության սկզբունքներին, համամարդկային ու ազգային արժեքներին:
Անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ մենք հաստատակամ ենք ու վճռական՝ պահպանելու ու ամրապնդելու քաջ հայորդիների արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը, բազմապատկելու համայն հայության ջանքերով կերտված փառապանծ հաղթանակները, քանզի այդ արժեքները սրբություն են ողջ հայ ժողովրդի համար:
Այդ ուղին անկասելի է ու անշրջելի: Այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր պետականության շարունակական զորացման, ժողովրդի անվտանգության ապահովման, պաշտպանունակության հետեւողական ամրապնդման, տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք>>:

 

 

2018-12-10



2019-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2019-04-12Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-04-06Շնորհավորական ուղերձ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ
2019-04-02Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
2019-04-01Բորիս Ենգիբարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
2019-03-26Շնորհավորական ուղերձ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին
2019-03-21Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-03-05Ցավակցական հեռագիր գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին
2019-02-26Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում
2019-02-23Արմեն Աբրահամյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
2019-02-21Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից
2019-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2019-02-20Ցավակցական հեռագիր Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին
2019-02-19Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2019-02-16Փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով
2019-02-15Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
2019-02-12Միքայել Վիրաբյանը նշանակվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
2019-01-28Ուղերձ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ
2019-01-28Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բանակի օրվա առթիվ
2019-01-27Շնորհավորական ուղերձ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign