ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/06/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Սահակյանը դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանրապետության կենտրոնական հատվածում դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները:
Նախագահը բավարար է գնահատել զորավարժությունների ընթացքն ու արդյունքները:
Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակը մեր անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումն է, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, ժողովրդի անվտանգության ապահովման կարեւորագույն երաշխիքը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը: <<Մենք` բոլորս, ողջ հայությունը հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն>>,- նշել է Նախագահ Սահակյանը: Բակո Սահակյանի խոսքով` պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետեւություններ եւ կիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների:

2016-11-08



2023-05-09Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
2023-04-24Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2023-04-09Նախագահ Հարությունյանը մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին
2023-04-02Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
2023-02-28Նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
2023-02-20Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել
2023-02-20Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
2023-01-10Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին
2023-01-06Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին
2022-12-10Հանդիպումներ Մարսելում
2022-12-10Հանդիպում Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022-12-09Հանդիպումներ Լիոնում
2022-12-08Հանդիպում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022-12-07Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ
2022-12-06Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ
2022-12-02Նախագահ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
2022-11-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված ժողովին
2022-11-19Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը
2022-11-18Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը
2022-11-09Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign