-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-
ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:
Նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Թուֆենկյան>> հիմնադրամին եւ <<Արցախ Ֆոնդ>> կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:
-Info.jpg)


2017-04-05