ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/01/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Վալոնիայի խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում քրտնաջան եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, ընդգծելով, որ այն հանդիսանում է Վալոնիայի ու Արցախի, մեր ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության խորհրդանիշ եւ կարեւոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերությունների ու փոխգործակցության խորացման գործում:
Նախագահ Սահակյանը Վալոնիան բնութագրել է որպես մեր երկրի համար բարեկամ երկրամաս, Բելգիայի եւ Եվրոպայի կարեւոր միավորումներից մեկը, ֆրանկոֆոն հանրության հանգուցային օջախը, որի հետ ունենք բազմաթիվ ընդհանրություններ աշխարհընկալման, արժեհամակարգի, մշակույթի եւ նիստուկացի մեջ:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր Բեռնար Կուլիին եւ բելգիացի խորհրդարանական Անդրե դե Բյուսին:

 

2017-10-20



2017-12-30Գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական միջոցառում
2017-12-29Այցելություն Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր
2017-12-26Նախագահ Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Ամանորյա տոնական միջոցառմանը
2017-12-24Այցելություն հանրապետության հարավային հատված
2017-12-18Ցուցահանդես նվիրված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի կյանքին եւ գործունեությանը
2017-12-13Նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն Ուխտաձոր գյուղում
2017-12-07Նախագահ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
2017-12-04Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված զորամասեր
2017-12-04Արցախի եւ Հայաստանի նախագահները ծաղկեպսակներ են դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին
2017-12-02ԱՀ եւ ՀՀ Նախագահները դիտել են զորավարժություններ
2017-11-29Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
2017-11-28Այցելություն Հադրութի շրջան
2017-11-22Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովում
2017-11-21Նախագահ Սահակյանը հանդիպել է Սեն Շամոնի քաղաքապետի եւ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ
2017-11-21Բակո Սահակյանը մասնակցել է Վիլյորբան քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը
2017-11-20Նախագահը մասնակցել է Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման միջոցառմանը
2017-11-20Բակո Սահակյանը մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը
2017-11-19Աշխատանքային այց Ֆրանսիայի Հանրապետություն
2017-11-17Նախագահն այցելել է մայրաքաղաքի մի շարք օբյեկտներ
2017-11-14Այցելություն Թալիշ, մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign