ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/07/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահը մասնակցել է Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք եւ մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչը, առաջին հերթին, բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման եւ զարգացման կարեւոր հիմքերից է:
«Ֆրանսիայի եւ նրա վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, եւ քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահի խոսքով՝ Ալֆորվիլ քաղաքի հետ փոխգործակցության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են հիշատակման արժանի դրվագներ, եւ այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է 2016 թվականի սեպտեմբերին քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակության այցն Արցախ եւ Ապրիլյան պատերազմի օրերին Ալֆորվիլում տեղի ունեցած բազմամարդ ցույցը՝ ի սատարումն Արցախի ու ընդդեմ ադրբեջանական բռնությունների: Արցախի Հանրապետության Նախագահը նշեց, որ այս ամենը ողջ աշխարհին ցույց տվեց ագրեսիայի անընդունելի լինելը քաղաքակիրթ հանրության համար:
«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության եւ հավասարության, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ եւ ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ալֆորվիլի եւ Բերձորի համագործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

2017-11-20



2018-07-16Նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն Քռասնի գյուղում
2018-07-10Նախագահն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ
2018-07-07Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար
2018-06-29Նախագահ Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին
2018-06-28Մարտակերտ քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ
2018-06-27Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ Ազգային ժողովում
2018-06-24Ստեփանակերտի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման հանդիսավոր արարողություն
2018-06-23Նախագահ Սահակյանն այցելել է Քարվաճառ քաղաք
2018-06-19Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում
2018-06-16Նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողություն Ճարտար քաղաքում
2018-06-16Նախագահ Սահակյանը եւ վարչապետ Փաշինյանն այցելել են սահմանագիծ
2018-06-09Նախագահ Սահակյանն ԱՀ ոստիկանության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին
2018-06-07Նախագահ Սահակյանն այցելել է պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն
2018-05-28Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ
2018-05-25Նախագահը մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2018-05-20<<Թալիշի վերածնունդ>> նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողություն
2018-05-18Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման արարողությանը
2018-05-17Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում
2018-05-10Սուրբ պատարագ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում
2018-05-09Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign