ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/10/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Բակո Սահակյանը մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է եւ սպասելիքները՝ ավելի մեծ:
«Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետեւ ունենք հայրենասեր հայրենակիցներ եւ հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարեւոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը եւ այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ բարձր գնահատելով տարիներ շարունակ նրա մշտական աջակցությունն Արցախին եւ մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

2017-11-20



2018-10-21Նռան փառատոն Մարտունի քաղաքում
2018-10-19Այցելություն Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոն
2018-10-18Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում
2018-10-18Այցելություն արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված
2018-10-16Այցելություն Քաշաթաղի շրջան
2018-10-14Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ
2018-10-12<<Արցախի պառլամենտականների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողով
2018-10-12Այցելություն կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը
2018-10-09Այցելություն սահմանագծի հարավային հատված
2018-10-08Այցելություն արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ
2018-10-06Հիշատակման արարողություն Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
2018-10-03Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողություն
2018-10-02Նախագահը ներկա է գտնվել պլանային հրամանատարական հավաքներին
2018-09-28Նախագահ Սահակյանն Ազոխ գյուղում մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման արարողությանը
2018-09-26Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ
2018-09-25Բակո Սահակյանը ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարչի ցուցահանդեսի բացման արարողությանը
2018-09-22Նախագահ Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
2018-09-21Նախագահ Սահակյանը Երեւանում մասնակցել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
2018-09-21Նախագահ Սահակյանն այցելել է <<Եռաբլուր>> պանթեոն
2018-09-19Նախագահ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Փաշինյանն այցելել են սահմանագիծ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign