ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/04/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Բակո Սահակյանը մասնակցել է Վիլյորբան քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է ֆրանսիայի Հանրապետության Վիլյորբան քաղաք եւ մասնակցել «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ՝ հավելելով, որ նման ընկալումը գալիս է դարերի խորքից եւ ապացուցվում է կոնկրետ օրինակներով:
«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսեւորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաեւ ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը եւ այլ ասպարեզներ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:
Նախագահը խորհրդանշական է համարել «Արցախի օրերի» պաշտոնական բացումը Վիլյորբանում, որն ունի մեծ հայ համայնք եւ ամուր կապեր Արցախի հետ:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին նվիրված ցուցահանդեսի լուսանկարների հեղինակին եւ կազմակերպիչներին՝ մեր երկիրը յուրովի ներկայացնելու համար, հավելելով որ աշխատանքը կատարված է այնպիսի բարձր մակարդակով, որ անծանոթ մարդուն հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախին, մեր բնությանը, պատմությանը, մշակույթին, մարդկանց ու նրանց ներաշխարհին՝ ցանկություն եւ հետաքրքրություն առաջացնելով անպայման այցելելու մեր հանրապետություն:
Միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին եւ շնորհակալություն հայտնել նրան ու քաղաքապետարանի ողջ անձնակազմին իրենց կատարած աշխատանքի համար, ինչը կարեւոր է քաղաքական, բարոյական, իրավական, մշակութային, մարդասիրական եւ այլ տեսանկյուններից:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություները ժամանակի ընթացքում միմիայն կամրապնդվեն, կընդլայնվեն ու կխորանան:

 

 

 

 

2017-11-21



2018-04-13Հանդիպում մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ Արաքսավան բնակավայրում
2018-04-09Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը
2018-04-05Նախագահ Սահակյանն այցելել է մի շարք օբյեկտներ Շուշիում եւ Ստեփանակերտում
2018-04-01Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագ Դադիվանքի վանական համալիրում
2018-03-29Նախագահը ծանոթացել է Ասկերանի շրջանի մի շարք գյուղերում ընթացող բարեկարգման աշխատանքներին
2018-03-22Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողություն Անթիլիասում
2018-03-22Հանդիպում Բեյրութում լիբանանահայ գործարար շրջանակների հետ
2018-03-21Հանդիպում Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ
2018-03-21Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողով Անթիլիասում
2018-03-21Նախագահ Սահակյանը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
2018-03-21Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպել է ՀԲԸՄ Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ
2018-03-20Նախագահի աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն
2018-03-19Այցելություն Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ
2018-03-18Համայնքային ընդունելությոըն ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոնում
2018-03-17Հանդիպում Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ
2018-03-17Հանդիպում Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ
2018-03-16Արցախի Հանրապետության Նախագահը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն
2018-03-16Հանդիպում Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ
2018-03-15Նախագահ Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես
2018-03-15Հանդիպումներ Ամերիկայի հայկական ազգային եւ ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեների ղեկավար կազմերի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign