ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 24/04/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողով Անթիլիասում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
Նախագահը նշել է, որ 1918 թվականը մեր ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից էր, երբ հայ ժողովուրդը վերականգնեց դարեր առաջ կորցրած իր ազգային պետականությունը:
«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր: Այն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգեւ չէր: Կործանման եզրին կանգնած մի ժողովուրդ, որ ընդամենը երեք տարի առաջ ենթարկվեց ցեղասպանության եւ սպանդի, իր մեջ ոչ միայն ուժ գտավ տեր կանգնելու սեփական ճակատագրին ու երկրին, այլ նաեւ վճռորոշ ճակատամարտերում ջախջախեց ցեղասպան թշնամուն: Նման զարգացումները եւ հաղթանակները առ այսօր ոմանց համար անհավատալի եւ առեղծվածային են թվում: Ոմանց, բայց ոչ մեզ, ոչ մեր ժողովրդի համար: Այսպիսի սխրանքի գաղտնիքը Աստծո եւ իր սեփական ուժերի հանդեպ մեր ժողովրդի անկոտրում հավատքի մեջ է, հարազատ հողի հետ մեկ ամբողջություն լինելու, անսպառ լավատեսության եւ անձնվիրության մեջ»,-ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը շեշտել է, որ 1918 թվականի սխրագործությունները եւ դարակազմիկ հաղթանակները մեր ժողովրդի համար տասնամյակներ ի վեր եղել են ներշնչման եւ ոգեւորության յուրահատուկ աղբյուր: «Դժվար է գերագնահատել այն լիցքը, որ դրանք հաղորդեցին մեր ժողովրդին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում եւ Արցախյան ազատամարտի տարիներին: Հիմա էլ դրանք սփյուռքում եւ հայրենիքում մեր ժողովրդի ազգային հպարտության ու կենսունակության կարեւոր բաղադրամաս են հանդիսանում»,- նշել է Նախագահը:
Իր ելույթի վերջում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը կանգնած է ամուր եւ հաստատակամ՝ Մայր Հայաստանի ու սփյուռքի հետ միասին մաքառելու հանուն հայոց անկախ պետականության հետագա զարգացման ու զորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հանուն պայծառ եւ հուսալի ապագայի: «Սա է մեր հերոսամարտերի խորհուրդը, եւ բոլորս պարտավոր ենք անել հնարավորն այս ուղղությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:
Համաժողովին մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, Արցախի, սփյուռքի եւ տարբեր երկրների գիտական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

 

 

2018-03-21



2019-04-24Նախագահ Սահակյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
2019-04-23Հանդիպում <<Ազատ Արցախ>> թերթի աշխատակիցների հետ
2019-04-23Նախագահ Սահակյանն այցելել է Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդես
2019-04-21Սուրբ Հարության տոնի Սուրբ Պատարագ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում
2019-04-17Նախագահ Սահակյանն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
2019-04-07Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողություն
2019-04-06Վարդան Ստեփանյանի հիշատակին նվիրված ծառատունկ
2019-04-06Այցելություն Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերի շինհարթակ
2019-04-05Ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոն
2019-04-02Հայկական երկու հանրապետությունների Նախագահներն այցելել են Հադրութի շրջանի Տող գյուղ
2019-04-01Զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն Մաղավուզ գյուղում
2019-04-01Նախագահ Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Թալիշ
2019-04-01Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգ
2019-03-29Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում
2019-03-28Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին նվիրված լուսանկարների ցուցահանդես
2019-03-28Ժողովրդական արտիստներ Բենիկ Օվչյանին եւ Թամարա Մելքումյանին նվիրված հուշ երեկո
2019-03-27Բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառում
2019-03-11Կառավարության նիստ Նախագահ Սահակյանի նախագահությամբ
2019-03-05Հանդիսավոր միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին
2019-03-05Հուշ երեկո՝ նվիրված Վազգեն Սարգսյանի կյանքին եւ գործունեությանը

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign