ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 26/05/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2019 թվականի անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի եւ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարեւոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:
Կանգ առնելով 2019 թվականի անելիքների վրա՝ Նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք եւ համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:
<<Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը>>,- նշել է Բակո Սահակյանը:

2019-01-24



2022-05-22Հանրապետության նախագահը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
2022-05-22Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների հաշվետու համերգին
2022-05-19Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ
2022-05-09Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
2022-05-05Հանրապետության նախագահը Մարտունիում հանդիպել է շրջանի պատասխանատուների հետ
2022-04-30Նախագահ Արայիկ Հարությունյանն Մայր Աթոռում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին
2022-04-24Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2022-04-23Նախագահ Հարությունյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին
2022-04-17Նախագահն Ամարասում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին
2022-04-15Արայիկ Հարությունյանն այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն
2022-04-12Նախագահ Հարությունյանն Ասկերանում հանդիպել է շրջանի պատասխանատուների հետ
2022-04-12Հավատարիմ ենք մնալու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության համար պայքարին. Նախագահ Հարությունյանը հանդիպում է ունեցել Մարտակերտում
2022-03-27Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ
2022-02-28Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
2022-02-20Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2022-02-04Հանրապետության նախագահը ծանոթացել է օկուպացված Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին
2022-02-02Նախագահ Հարությունյանը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին
2022-02-01Նախագահ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում
2022-01-29Հանրապետության նախագահը Պաշտպանության նախարարությունում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին
2022-01-29Նախագահ Հարությունյանը մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման արարողությանը

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign