ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/03/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Հանդիսավոր միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի եւ Սպարապետի:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական եւ գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:
<<Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր>>,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:

2019-03-05



2019-03-11Կառավարության նիստ Նախագահ Սահակյանի նախագահությամբ
2019-03-05Հանդիսավոր միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին
2019-03-05Հուշ երեկո՝ նվիրված Վազգեն Սարգսյանի կյանքին եւ գործունեությանը
2019-02-28Այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ
2019-02-27Այցելություն արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված
2019-02-19Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
2019-02-18Նախագահ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արթուր Մկրտչյանի հուշաքարին
2019-02-18Արթուր Մկրտչյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցահանդես եւ հուշ երեկո
2019-02-14Այցելություն հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ
2019-02-12Մասնակցություն դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին
2019-02-07Նախագահ Սահակյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին
2019-02-05Այցելություն սահմանագիծ եւ Թալիշ գյուղ
2019-01-31Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար
2019-01-28Այցելություն <<Եռաբլուր>> զինվորական պանթեոն
2019-01-24Նախագահ Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին
2018-12-26«Բեյզ Մեթըլս» ընկերության Ամանորյա տոնական միջոցառում
2018-12-25Այցելություն մայրաքաղաքի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ
2018-12-22Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում
2018-12-20Նախագահ Սահակյանը մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին
2018-12-17Նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign