Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Կարեւորելով կենտրոնի դերը ազգային մշակույթի պահպանման գործում, Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ այն նպաստելու է երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ստեղծագործական ունակությունների հայտնաբերմանն ու զարգացմանը:
2010-02-20