ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 21/07/2017
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Շնորհավորական ուղերձ բարոնուհի Քերոլայն Քոքսին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<< Թանկագին բարոնուհի Քոքս,
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ փառապանծ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Դուք միշտ եղել եք հայ ժողովրդի կողքին, կիսել նրա ցավն ու տառապանքը, ըստ ամենայնի սատարել հանուն ազատության ու անկախության մեր արդար պայքարին, Ձեր ձայնը բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման ու բռնությունների դեմ: Ձեր միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկություններ ստացել մեր հիմնախնդրի մասին:
Ձեր ապրած կյանքն ու ողջ գործունեությունը մարդասիրության լավագույն դրսեւորումներից են եւ արժանի են ամենաբարձր գնահատանքի:
Շնորհակալություն Ձեզ՝ համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին Ձեր հավատարմության ու նվիրվածության, Ձեր երկարամյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքի, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի եւ ջերմ բարեկամության համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին>>:

 

 

2017-07-06



2017-07-19Հանդիպում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ
2017-07-17Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ
2017-07-12Հանդիպում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ
2017-07-11Հանդիպում աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հետ
2017-07-06Շնորհավորական ուղերձ բարոնուհի Քերոլայն Քոքսին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
2017-07-04<<Իմ սփռված մեծ ընտանիք>> վավերագրական ֆիլմի շնորհանդես
2017-07-03Նախագահ Սահակյանը ավարտական վկայականներ է հանձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներին
2017-06-30Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ
2017-06-28<<Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ>> աշխատաժողովի բացում
2017-06-27Հանդիպում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ
2017-06-22Շնորհավորական ուղերձ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ
2017-06-20Հանդիպում Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակության հետ
2017-06-19Հանդիպում <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի եւ գլխավոր տնօրենի հետ
2017-06-15Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների հետ
2017-06-15Հանդիպում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ
2017-06-14Հաշվետու համերգ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում
2017-06-09Ցավակցական հեռագիր անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ընտանիքին
2017-06-09Հանդիպում <<Ազդակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ
2017-06-09Հանդիպում գործարար Ռալֆ Յիրիկյանի հետ
2017-06-08Հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

photo
 
 
photo
 
 
© 2007—2017 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign