ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 17/12/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Էներգետիկի օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը եւ հավելել, որ պետության ռազմավարությունն այստեղ ուղղված է էներգետիկ հնարավորությունների ընդլայնմանը, սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ ինքնաբավության ապահովմանը:
<<Էներգետիկայի ոլորտը նաեւ մեր տնտեսության ամենաազատականացված բնագավառներից է, որտեղ ակտիվորեն ներգրավված են պետական ու մասնավոր հատվածները, առկա են շոշափելի ներդրումային հոսքեր Մայր Հայաստանից եւ սփյուռքից: Այսպիսով՝ էներգետիկայի ոլորտը ներհայկական տնտեսական կապերի ամրապնդման հաջողված կոնկրետ օրինակներից է>>,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի անել հնարավորը ոլորտի զարգացման եւ էներգետիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

 

 

2017-12-22



2018-12-17Նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին
2018-12-17Հանդիպում Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի հետ
2018-12-14Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
2018-12-13Հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
2018-12-06Հանդիպում ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ
2018-12-03Հանդիպում ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ
2018-11-30Նախագահն ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին
2018-11-30Հանդիպում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ
2018-11-30Հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2018-11-29Հանդիպում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ
2018-11-27Հանդիպումներ Մոսկվայում մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ
2018-11-09Հանդիպում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ
2018-11-09Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ
2018-11-07Հանդիպում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ
2018-11-07Հանդիպում ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ
2018-11-05Հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
2018-11-05Նախագահ Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը քննարկել են պաշտպանության, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
2018-11-05Հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ
2018-11-03Հանդիպում ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ
2018-10-30Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign