ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 25/09/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառում Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության առաջնություններում:
<<Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձեւավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, եւ մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց եւ հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի եւ պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման եւ զորացման ամենամեծ ներուժը>>,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգեւատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, այսուհետ եւս կկրի մշտական եւ շարունակական բնույթ:

2017-12-28



2018-09-25Հանդիպում ճանաչված մշակութային գործիչների հետ
2018-09-25Նախագահ Սահակյանն ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
2018-09-25Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
2018-09-17Հանդիպում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ
2018-09-17Խորհրդակցություն նվիրված մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին
2018-09-15Հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ
2018-09-15Հանդիպում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ
2018-09-13Հանդիպում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ
2018-09-11Հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ
2018-09-02Հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ
2018-09-02Հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2018-09-02Հանդիպում ՀՀ կառավարության մի խումբ անդամների հետ
2018-09-01Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ
2018-08-29Հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի հետ
2018-08-27Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակության հետ
2018-08-26Նախագահ Սահակյանի եւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԱՀ պաշտպանության նախարարությունում
2018-08-26Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2018-08-24Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի հետ
2018-08-24Հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ
2018-08-22Հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign