ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/01/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառում Նախագահի նստավայրում

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձեւերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին եւ միջազգային մրցաշարերին՝ գրավելով 442 մրցանակային տեղեր, այդ թվում՝ 152՝ 1-ին, 144՝ 2-րդ, 146՝ 3-րդ:
<<Մենք բոլորս ուրախանում ու հպարտանում ենք ձեր նվաճումներով: Դուք մեծապես նպաստում եք ոչ միայն մեր հանրապետությունում սպորտի զարգացման ու տարածման, այլ նաեւ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու եւ միջազգային ասպարեզում մեր երկիրն արժանիորեն ներկայացնելու գործին: Դա յուրօրինակ ծառայություն է հայրենիքին ու հարազատ ժողովրդին եւ արժանի է բարձր գնահատանքի>>, - իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:
Այս հաղթանակներին հասնելու գործում Բակո Սահակյանն անգնահատելի է համարել մեր մարզիչների դերը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում բարձրակարգ մարզիկների պատրաստման ու դաստիարակման, իրենց փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու, նրանց ըստ ամենայնի սատարելու եւ աջակցելու համար:
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը, հետեւողական աշխատանքներ տանել այս ասպարեզում բարեփոխումները շարունակելու, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, մեր մարզիկների ու մարզիչների աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ:
Նախագահ Սահակյանն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին ու ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:

 

 

2018-12-28



2019-01-23Հանդիպում ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցների հետ
2019-01-22Հանդիպում <<Հայ-մեդ>> բժշկական մարդասիրական ընկերության նախագահ Ժան-Միշել Էքերյանի հետ
2019-01-02Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ
2018-12-29Հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
2018-12-28Մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառում Նախագահի նստավայրում
2018-12-22Հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ
2018-12-21Հանդիպում «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների հետ
2018-12-19Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը
2018-12-17Նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին
2018-12-17Հանդիպում Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի հետ
2018-12-14Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
2018-12-13Հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
2018-12-06Հանդիպում ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ
2018-12-03Հանդիպում ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ
2018-11-30Նախագահն ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին
2018-11-30Հանդիպում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ
2018-11-30Հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2018-11-29Հանդիպում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ
2018-11-27Հանդիպումներ Մոսկվայում մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ
2018-11-09Հանդիպում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign