ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/06/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ ԼՂՀ / Նախկին Նախագահներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Նախկին Նախագահներ

 

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան

Robert KocharianԾնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում:

Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում:

1972-74թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին` Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է հավաքող-փականագործ, ապա` ինժեներ-մեխանիկ:

1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում:

1989 եւ 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել եւ գլխավորել է «Միացում» կազմակերպությունը: Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանության համակարգի ձեւավորման պատասխանատվությունը:

1992թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի եւ ԼՂՀ վարչապետի պաշտոնը:

Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում:

1994թ. դեկտեմբերի 24-ին` ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին` համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:

1997թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

1998թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:

2003թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

ԼՂՀ առաջին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արժանացել է "Արցախի հերոս" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման եւ պարգեւատրվել "Ոսկե Արծիվ" շքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


Արկադի Արշավիրի Ղուկասյան

Arkady GhoukassianԾնվել է 1957թ. հունիսի 22-ին, Ստեփանակերտում:

1974թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1979թ.` Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980թ. «Սովետական Ղարաբաղ» («Սովետսկի Կարաբախ») թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ 1981թ.¬ից` գլխավոր խմբագրի տեղակալ:

1988թ.-ից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է:

1992թ. Արկադի Ղուկասյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր:

1992թ. սեպտեմբերին Ա. Ղուկասյանը նշանակվում է ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի պատվիրակության ղեկավարի գործառույթները:

1993թ. հուլիսին ԼՂՀ¬ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն եւ այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Ա. Ղուկասյանը: Նրա` ԼՂՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ¬ի համար լուրջ դրական արդյունքների: Հատկապես նշանակալի է Ղուկասյանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում:

1997թ. սեպտեմբերին անցկացված ԼՂՀ արտահերթ նախագահական ընտրություններում Ա. Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:

2002թ. օգոսոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:

Ա. Ղուկասյանը մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես, Անվտանգության, պաշտպանության եւ իրավապահպանության հարցերով ակադեմիայի, Միջազգային հարաբերությունների գիտությունների ակադեմիայի, Բնության եւ հասարակության մասին գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին գիտությունների ակադեմիայի եւ Ժողովուրդների հոգեւոր միասնության ակադեմիայի պատվավոր անդամ է:

ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը արժանացել է "Արցախի հերոս" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման եւ պարգեւատրվել "Ոսկե Արծիվ" շքանշանով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign