ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 14/08/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ ԼՂՀ / Պետական պարգեւներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

ԼՂՀ պետական պարգեւներ

ԼՂՀ բարձրագույն կոչում

  • «Արցախի հերոս»

ԼՂՀ շքանշաններ

ԼՂՀ մեդալներ

ԼՂՀ պատվավոր կոչումներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարիչ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր արտիստ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր նկարիչ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրող
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր իրավաբան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող

 


 «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե արծիվ» շքանշան:

***

«Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց:

krest_1st.jpg krest_2st.jpg «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:
grigor_lusavorich.jpg «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգեւատրվում են մատուցած այնպիսի բացառիկ ծառայությունների համար, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ բարօրությանը:
mesrop_mashtots.jpg «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվում են էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին:

***

ariutiun.jpg «Արիության համար» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական եւ ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսեւորած անձնական արիության եւ խիզախության համար: Այդ մեդալով պարգեւատրվում են նաեւ ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ եւ ձեռներեց, համարձակ եւ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովմանը:
boevie_vzaslugi.jpg «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարություների, ԱԱՊՎ ծառայողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաեւ զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
shoushi.jpg «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման եւ այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաեւ Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները:
mkhitar_gosh.jpg «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվում են ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության համար:
vachagan_barepasht.jpg «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվում են մշակույթի, գրականության, հումանիտար գիտությունների, արվեստի, առողջապահության ասպարեզներում ունեցած ստեղծագործական նվաճումների, բարեգործական գործունեության համարª ի բարօրություն ԼՂՀ-ի:
anania_shirakaci.jpg «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվում են հանրապետության տնտեսության բոլոր ոլորտների ճարտարապետները, գիտնականները, գյուտարարները:
yerakhtagitutyun.jpg «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել ԼՂՀ ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման եւ զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign