ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/06/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ ԼՂՀ / Պետական խորհրդանիշեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Պետական Խորհրդանիշներ

Պետական դրոշ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը:

ԼՂՀ պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին:

 
flag.gif   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր` հորիզոնական եւ հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, անկախության եւ ազատության համար:

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:

Պետական զինանշան

Պետական զինանշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է:

Պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը:

   
coa.gif Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները, եւ Արտաշեսյանների հարստության թագն է: Կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի եւ Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ եւ Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքեւի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

 Պետական օրհներգ

Պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է:

ԼՂՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:

Պետական օրհներգի խոսքերը

 

 

 

Պետական օրհներգի երաժշտական խմբագրությունը

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign