ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 18/12/2017
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Աշխատակազմ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, թիվ 3

ԼՂՀ Նախագահի աշխատակազմը պայմաններ է ստեղծում ԼՂՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով երկրի ղեկավարին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման համար:

Աշխատակազմի հիմնական գործառույթներից է, մասնավորապես, կուսակցությունների, հասարակական միավորումների եւ զանգվածային լրատվության միջոցների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ Նախագահի համագործակցության ապահովումը:

Աշխատակազմը համագործակցում է ԼՂՀ Ազգային ժողովի, կառավարության, դատական մարմինների, դատախազության, վերահսկիչ պալատի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Աշխատակազմը պարբերաբար ուսումնասիրում եւ վերլուծում է տնտեսության եւ պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը եւ դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ Նախագահի համար:

Աշխատակազմը հավաքում, վերլուծում եւ Նախագահին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը:

Աշխատակազմը կազմակերպում է ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը:

Աշխատակազմը նախապատրաստում է ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ միջազգային պայմանագրերի եւ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերին առնչվող ԼՂՀ կառավարության որոշումների, ինչպես նաեւ դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները:

Աշխատակազմը նախապատրաստում է Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների նախագծերը, ինչպես նաեւ ապահովում եւ վերահսկում դրանց կատարումը:

Աշխատակազմը` երկրի ղեկավարի կողմից սահմանված կարգով, ապահովում է Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը:

Աշխատակազմը կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ուսումնասիրում եւ ամփոփում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների` ԼՂՀ Նախագահին եւ աշխատակազմին ուղղված դիմումները եւ առաջարկությունները:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմը ստեղծվել է 1994թ. դեկտեմբերին:

Աշխատակազմի առաջին ղեկավարն էր Արարատ Դանիելյանը (1994թ. դեկտեմբերի 27- 2004թ. դեկտեմբերի 24): Նրանից հետո աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Զալինյանը (2004 թ. դեկտեմբերի 24- 2006թ. փետրվարի 6), այնուհետեւ` Կարեն Բաբուրյանը (2006թ. փետրվարի 6- 2007թ. սեպտեմբերի 8), ով համատեղել է նաեւ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

2007թ. սեպտեմբերի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մարատ Մուսայելյանը: 2008թ. մայիսի 7-ից մինրեւ 2014թ. հոկտեմբերի 29-ը Մարատ Մուսայելյանը զբաղեցնում էր նաեւ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2017 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign