ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/06/2013
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ տոնի`Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Մենք շատ հիշարժան տոներ ենք նշում տարվա ընթացքում, սակայն սա մի առանձնահատուկ տոն է, քանի որ կապված է մեր կյանքում ունեցած ամենաթանկ էակների` մեր երեխաների հետ:
Մանկության տարիներն ամենապայծառ եւ հիշողություներով լի շրջանն են յուրաքանչյուրի կյանքում, եւ հենց այդ ժամանակ է դրվում կյանքի հետագա ճանապարհի հիմքը: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու երջանիկ, հաճախեն ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ու դպրոցներ, ունենան բարեկարգ խաղահրապարակներ ու զբոսայգիներ: Այս բոլոր խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Սիրելի փոքրիկ արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող ձեր կյանքը միշտ լցված լինի ջերմությամբ, հոգատարությամբ ու երջանկությամբ: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, եւ դուք միշտ ուրախություն պարգեւեք ձեր ծնողներին ու նրանք միշտ հպարտանան ձեզնով:

 

 

ք.Ստեփանակերտ, 1 հունիսի 2013թ.

 

2013-06-01



2013-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2013-05-28Շնորհավորական ուղերձ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2013-05-09Շնորհավորական ուղերձ Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2013-04-30Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
2013-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2013-04-22Ուղերձ Երեւանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին
2013-04-16Ոււղերձ ոստիկանության աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ
2013-03-08Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձըԿանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
2013-02-23Շնորհավորական ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2013-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2013-01-24Ուղերձ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ
2013-01-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
2012-12-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
2012-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
2012-11-26Նախագահի ուղերձ Դատախազության օրվա առթիվ
2012-10-16Ուղերձ Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին
2012-10-05Շնորհավորական ուղերձ Ուսուցչի օրվա առթիվ
2012-10-04Ուղերձ <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ>> լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին
2012-09-30Ուղերձ <<Արծիվ մահապարտների>> զորագնդի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ
2012-09-21Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2013 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign