ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/09/2017
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանի
Շնորհավորական ուղերձը
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ. տոն, որն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի հաղթանակները՝ դառնալով հերոսության ու սխրանքի, անձնվիրության ու հայրենասիրության խորհրդանիշ, տոն, որը փառավորելով մեր անցյալը, լուսավորում է ապագան, ուղենիշ հանդիսանում սերունդների համար, սովորեցնում, թե ինչպես պետք է ապրել ու արարել, սիրել հայրենիքը եւ պաշտպանել այն։
Այս տոնական օրը մենք մեծարում եւ գլուխ ենք խոնարհում մեր հերոս պապերի ու հայրերի առջեւ, ովքեր Խորհրդային միության մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում։
Գլուխ ենք խոնարհում Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտած քաջ հայորդիների առջեւ, ովքեր պաշտպանեցին սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի իրավունքը։
Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք մեծագույն մի հաղթանակ եւս. դա մեր երիտասարդ սերունդն է, մեր նորօրյա հերոսները, ովքեր պատվով են շարունակում իրենց նախնիների ավանդույթները` մարտի դաշտում հյուսելով նոր առասպելներ ու լեգենդներ: Պաշտպանության բանակի մեր անձնուրաց զինվորներն ամուր են կանգնած իրենց դիրքերում եւ անառիկ են պահում Արցախի Հանրապետության սահմանները:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեր բոլոր այս հաղթանակները միասնության, վտանգի մեջ հայտնված հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ համախմբվածության հաղթանակն են։ Վստահ եմ, որ այս ոգին միշտ կուղեկցի մեր ժողովրդին, եւ մենք կտոնենք դեռ շատ հաղթանակներ: Դա է մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելու լավագույն միջոցը: Դա է հարատեւելու միակ ճիշտ ուղին: Դա է մեր միակ ճանապարհը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս փառապանծ Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն եւ նորանոր հաջողություններ մեր երկրին ու ժողովրդին:

ք.Ստեփանակերտ, 9 մայիսի 2016թ.

 

2016-05-09



2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2015-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2015-05-01Ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
2015-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2015-03-07Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2017 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign