/Ստեփանակերտ, 28 մայիսի 2009թ./
Թանկագին հայրենակիցներ
Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Այս օրը տոն է ողջ հայ ժողովրդի համար, բոլոր հայերի` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Եվ բոլորս պարտավոր ենք միշտ հիշել այդ տոնի խորհուրդը: Դա մեր ժողովրդի միասնության ու հավաքական կամքի հաղթանակի տոնն է:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական դասերի շնորհիվ է նաեւ, որ կարողացանք հաղթել արցախյան պատերազմում, որ այսօր ապրում եւ արարում ենք ազատ ու անկախ հայկական հողում, ունենք օրեցօր շենացող ու զարգացող Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Մենք պետք է գիտակցենք այդ հաղթանակների արժեքը եւ պահպանենք այն աչքի լույսի պես: Պահպանենք ու համատեղ ուժերով կառուցենք մեր երկիրը, ջանք ու եռանդ չխնայենք հայոց պետականության ամրապնդման համար եւ սերունդներին թողնենք հզոր ու բարգավաճ Հայրենիք` բոլոր հայերի երազանքը:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ այս թանկ ու հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում նոր հաղթանակներ ու հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի:
2009-05-28