ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գահակալության 10-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
<<Արցախի ողջ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եւ անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ` գահակալության 10-րդ տարեդարձի առթիվ:
Վստահ եմ, Ձեր ազգանպաստ եւ աստվածահաճո գործունեությունն` ուղղված Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, ողջ աշխարհասփյուռ հայության զորացմանը, ազգային ու հոգեւոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, պետություն-եկեղեցի կապերի զարգացմանը, կշարունակվի դեռ երկար տարիներ:
Թող ամենազոր Աստված արեւշատություն, քաջառողջություն ու երկարակեցություն պարգեւի Ձեզ` ի փառս հայ ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի>>:
2009-11-09