ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 07/02/2012
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ դատախազության օրվա առթիվ

/ Ստեփանակերտ, 26 նոյեմբերի 2009թ. /

      Դատախազության հարգելի աշխատակիցներ,
      Թանկագին վետերաններ,

     Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք իրականացնում եք մեր երկրում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության չափազանց կարեւոր ու պատասխանատու առաքելությունը: Եվ ձեր սկզբունքային, բարեխիղճ ու արհեստավարժ աշխատանքով են նաեւ պայմանավորված մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները:
    Դատախազության գործունեության մեջ նոր էջ բացվեց, երբ մեր ժողովուրդը հռչակեց անկախ պետականություն եւ ձեռնամուխ եղավ իր ապագայի ինքնուրույն կերտմանը: Այսօր էլ այն մեծապես նպաստում է Արցախում ժողովրդավարության ամրապնդման, երկրի հզորացման, մեր պետության վարկանիշի ձեւավորման գործին եւ հնարավորություն է տալիս արժանավայել կերպով ներկայանալ արտաքին աշխարհին:
    Այդ գործելաոճը պետք է հետզհետե ավելի զարգանա ու կատարելագործվի: Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը, օրենքի գերակայության ապահովումը եւ մարդկանց ազատությունների պաշտպանությունը ԼՂՀ Սահմանադրության պահանջ է, որն անվերապահորեն պետք է իրականացվի ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի կողմից:
Վստահ եմ, դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար, իսկ պետությունն էլ ըստ ամենայնի կաջակցի այդ գործընթացի հաջող կազմակերպմանը:
    Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում:

 

2009-11-26



2012-01-28Շնորհավորական ուղերձ ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
2011-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2011-12-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
2011-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
2011-11-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ
2011-09-21Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
2011-09-20Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին
2011-09-19Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովում
2011-09-02Շնորհավորական ուղերձ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահին
2011-08-29Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին
2011-08-02Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը 5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողության ժամանակ
2011-07-14<<Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն եւ դրանց կիրառումները>> միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին
2011-07-14Վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկության մասնակիցներին
2011-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2011-05-28Ուղերձ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2011-05-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>> թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին
2011-05-09Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2011-05-01Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
2011-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2011-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ոստիկանության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2012 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign