Աբխազիայի Հանրապետության Նախագահ
պարոն Ս.Վ. Բագապշին
Հարգելի Սերգեյ Վասիլիի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների եւ անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Ներկայիս նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված Աբխազիայում պետության ղեկավարի առաջին ընտրություններն են, եւ այդ գործընթացում էական է Ձեր անձնական ավանդը:
Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքնեը կծառայեն Աբխազիայի Հանրապետության հետագա զարգացմանն ու զորացմանը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում: Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային:
Խորին հարգանքով`
Բակո ՍԱՀԱԿՅԱՆ
2009-12-15