ՀայերենEnglishРусский
 
Последние обновления: 14/11/2018
ПРЕЗИДЕНТ РЕСПУБЛИКИ АРЦАХ
Бако Саакович Саакян
Home
/ Выступления / Выступления
 

 
Введите адрес эл. почты:
 

Выступления


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում

Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ներկաներ,

Ինչպես գիտեք, ես անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ եւ հանդիպումներ քաղաքական, հասարակական հատվածների, տարբեր ոլորտների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ: Նման խորհրդակցությունները պահանջված էին եւ հրատապ:
Քննարկումներն անցել են անմիջական ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ թույլ են տվել եւս մեկ անգամ հստակեցնել կարեւորագույն հարցերի շուրջ տարբեր խավերի եւ քաղաքական ուժերի մոտեցումներն ու տեսակետները:
Հասարակությունը դինամիկ համակարգ է եւ անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Դա օբյեկտիվ գործընթաց է, որը բնորոշ է բոլոր պետություններին ու երկրներին: Բայց թե ինչպե՞ս կընթանան այդ փոփոխությունները, կախված են տարբեր գործոններից:
Մենք իրավունք չունենք վայրկյան անգամ մոռացության մատնելու այն ծանր ճանապարհը, որ անցել ենք վերջին երեք տասնամյակների ընթացքում, այն գինը, որ վճարել ենք մեր ազգային-ազատագրական պայքարում եւ այն հանգամանքը, որ առ այսօր մեր առջեւ ծառացած են բարդագույն խնդիրներ, առաջին հերթին՝ կապված Արցախի անվտանգության ապահովման եւ մեր զինված ուժերի պաշտպանունակության բարձր աստիճանի պահպանման հետ:
Փոփոխություններն անհրաժեշտ են եւ անխուսափելի, բայց դրանք պետք է իրականացվեն ունեցած դրականը պահպանելու, զարգացնելու եւ կատարելագործելու ճանապարհով: Մենք չենք կարող դեմ լինել բարեփոխումներին, սակայն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, պարտավորեցնում է մեզ լինել ավելի զգոն: Կարծում եմ՝ բոլորիս համար պարզ է, թե ինչ ճակատագրի կարժանանա անկայունության մեջ հայտնված Արցախը, եւ ինչ հետեւանքներ դա կունենա համայն հայության, հայոց անկախ պետականության համար:
Իհարկե, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն այդ խնդիրների լուծումը պահանջում է համակարգված, քրտնաջան աշխատանք եւ կայուն մթնոլորտ:
Միայն պատասխանատու մոտեցումը, իրականության խոր ընկալումը կարող է դառնալ այն ուղենիշը, որը մեր երկիրը կտանի ճիշտ ճանապարհով: Ե՛վ մեր սեփական պատմությունը, ե՛ւ այլ պետությունների փորձը ցույց են տվել, որ դա է լավագույն տարբերակը կայուն զարգացում ապահովելու համար:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ թեպետ տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, անհատներ տարբեր հարցերի շուրջ ունեն իրենց կարծիքները եւ մոտեցումները, սակայն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են երկրում կայունության պահպանումը, օրենքի գերիշխանության ապահովումը, հանրության երկպառակտման անթույլատրելիությունը, ոչ կառուցողական, թշնամություն ու ատելություն սերմանող պահվածքի եւ գործելաոճի անընդունելիությունը կարեւոր հրամայականներ են ողջամիտ քաղաքական եւ հասարակական շրջանակների, ուժերի եւ անհատների համար: Եվ նման տեսլական ունի մեր ժողովրդի, հասարակության գերակշիռ մեծամասնությունը:
Օգտվելով առիթից՝ կրկին ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր ժողովրդին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին բարձր գիտակցության, խոհեմության եւ ողջամտության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Բարեփոխումների շրջանակներում մենք շարունակելու ենք կարեւոր քայլեր ձեռնարկել պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Առաջնային ուղղություններից եղել եւ մնում է անվտանգության ու բանակաշինության ոլորտը: Այստեղ շարունակելու ենք ծավալուն աշխատանքներ իրականացնել առաջնագծի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Մենք բազմիցս նշել ենք, որ մեր անվտանգության կարեւորագույն հիմքերից է հասարակության համախմբվածության բարձր աստիճանը, որի երաշխիքներից է երկրում սոցիալական արդարության ապահովումը: Այս ուղղությամբ անցած տարիների ընթացքում կատարվել է զգալի աշխատանք: Դրա օրինակ է հանդիսանում այն կարեւոր հանգամանքը, որ մեզ ի սկզբանե հաջողվել է վերացնել կոռուպցիոն դրսեւորումները ուժային կառույցներում, դատական համակարգում եւ բոլոր առանցքային օղակներում ու պետական կառավարման մարմիններում: Եվ այդ քաղաքականությունը կլինի շարունակական՝ հաշվի առնելով նոր ժամանակների պահանջներն ու հասարակության սպասելիքները:
Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, մեծ զոհաբերությունների գնով ստեղծված ժողովրդավարական երկրում չպետք է լինեն յուրայիններ: Սոցիալական անարդարության, անպատժելիության դրսեւորման առանձին դեպքերը եւ այլ բացասական երեւույթներ կարժանանան համարժեք գնահատականի:
Արցախի անվտանգությունը բացառիկ արժեք է համայն հայության համար, եւ բոլորիս պարտքն է անել հնարավորը այն միշտ բարձր պահելու համար:
Հաշվի առնելով ժամանակի հրամայականները՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան շտկումներ կատարել նաեւ պետական կառավարման համակարգում: Նախատեսվում է իրականացնել համապարփակ եւ բազմակողմանի մշակված աշխատանքներ կառավարման համակարգի օպտիմալացման ու պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:
Տեղական ինքնակառավարման համակարգում կձեռնարկվեն բարեփոխումներ՝ ուղղված իրավական դաշտը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն, մարմինների ղեկավար¬ման կարողությունների ու մոտեցումների զարգացմանը եւ գործունեության արդյունավետության ու հանրության առջեւ հաշվետվողականության բարձրացմանը: Այս առումով կարեւորվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքների եւ Ընտրական օրենսգրքի մշակումն ու ընդունումը՝ լայն հանրային քննարկումների կազմակերպմամբ եւ համապարփակ որոշումների կայացմամբ:
Կարեւոր ռազմավարական ծրագրեր կիրականացնենք տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ավելի ընդգծված ուշադրություն կդարձվի բնակչության բնակարանային խնդիրների լուծմանը: Նախատեսվում է բարձրացնել հիփոթեքային ծրագրերի արդյունավետությունն ու մատչելիությունը, ինչը կիրականացվի գերազանցապես բնակարանաշինության ծրագրերի խթանմամբ:
Մեր սոցիալ-տնտեսական հայեցակարգում հատուկ տեղ է զբաղեցնում սահմանամերձ բնակավայրերի զարգացումը, որը նաեւ հանրապետության անվտանգության կարեւոր բաղադրամասերից մեկն է: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ Մատաղիսում, Թալիշում եւ այլ շրջաններում: Այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, ինչի մասին են վկայում արդեն իսկ մեկնարկած մի շարք նոր նախագծերը:
Ես բազմիցս նշել եմ, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, եւ այսուհետ եւս կրթության ոլորտը կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Նախատեսվում է իրականացնել տարբեր ռազմավարական ծրագրեր նախադպրոցական, դպրոցական եւ բարձրագույն կրթության համակարգում: Շարունակվելու են դպրոցաշինության, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ուսուցիչների եւ դասախոսների սոցիալական խնդիրների լուծման գործընթացները:
Կարեւորագույն խնդիրներ են նախատեսվում լուծել առողջապահության համակարգում: Այստեղ առաջնահերթ կլինի առողջապահական ծառայությունների որակի եւ մատչելիության մակարդակի բարձրացումը:
Նախատեսված է իրականացնել մի շարք համալիր ծրագրեր, մասնավորապես` տարբեր հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման եւ կանխարգելման, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման, հիվանդանոցային ցանցի արդիականացման, ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն կդարձվի փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը: Այս ուղղությամբ հարկային ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված փոքր սուբյեկտների հարկային բեռի թեթեւացմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու պարզեցմանը, գործարարների համար տնտեսական ազատությունների ընդլայնմանը, մրցակցային պայմանների բարելավմանը, պետական աջակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը:
Այս բոլոր խնդիրների լուծման գործում հատուկ տեղ է զբաղեցնում կադրային քաղաքականությունը, որտեղ նույնպես կշարունակվեն բարեփոխումները: Կադրերի հետ տարվող աշխատանքը, իրենց վստահված ոլորտների նկատմամբ պատասխանատվության աստիճանի բարձրացումը, պաշտոնեական գործառույթների իրականացման վերահսկողությունը կլինեն մշտական:
Խոսելով անելիքների մասին՝ ուզում եմ հատուկ ընդգծել նաեւ, որ ավելի մեծ ուշադրություն կհատկացվի պետական ծախսերի թափանցիկության բարձրացման ու հանրային հնչեղություն ունեցող խնդիրներին, մասնավորապես, պետական ավտոպարկի օպտիմալացմանը:
Մեր տնտեսության եւ քաղաքացիների համար ամենահրատապ խնդիրների շարքին է դասվում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Անհրաժեշտ է լինելու լուրջ քայլեր ձեռնարկել այդ ծառայությունների որակը բարձրացնելու եւ քաղաքացիների համար դրանք հարմար դարձնելու ուղղությամբ: Դա վերաբերում է ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր հատվածներին:

Հարգելի՛ ներկաներ,

Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները քաղաքական օրակարգ են բերել հանրային խորհրդի ստեղծման հարցը:
Կարեւորելով մեր հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսության շարունակական խթանման անհրաժեշտությունը՝ ներկայումս ընթանում են աշխատանքներ նման խորհրդի ձեւավորման, մասնավորապես, դրա կարգավիճակի, խնդիրների ու գործառույթների հստակեցման ուղղությամբ:
Նախատեսվում է, որ Հանրային խորհուրդը լինելու է Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով կազմավորվող խորհրդակցական մարմին, որի գործունեությունը հիմնված կլինի կամավորության սկզբունքի վրա:
Հանրային խորհրդի հիմնական խնդիրներն են լինելու քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացումը, ինչպես նաեւ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը:
Հանրային խորհուրդը կոչված կլինի նպաստելու պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը եւ պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:
***

Ընդհանուր առմամբ, այսպիսինն են իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակը բավականին ծավալուն է:
Բարեփոխումները կլինեն համակարգային եւ կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով մեր հասարակության պահանջներն ու սպասելիքները: Վերջին հաշվով, այդ աշխատանքները ուղղված կլինեն առկա բացթողումների վերացմանը եւ թերացումների շտկմանը:
Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ստեղծարար աշխատանքով, լավատեսությամբ, բարձր պատասխանատվությամբ, օրինապաշտությամբ ու միասնականությամբ ի վիճակի ենք լուծել ամենաբարդ իսկ խնդիրները:

Շնորհակալություն:

/ք.Ստեփանակերտ, 14 օգոստոսի 2018թ./

 

 

 

2018-08-14



2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Выступление Президента Республики Арцах Бако Саакяна на митинге, посвящённом 30-летию Арцахского движения
2017-10-16Выступление Президента Саакяна на расширенном совещании, посвященном основным положениям программы Президента Республики Арцах на 2017-2020гг.
2016-05-08Выступление на торжественной церемонии награждения в связи с Тройным праздником 9 мая
2012-12-26Выступление Президента Республики Арцах Бако Саакяна на встрече с представителями бизнес-среды
2012-12-25Выступление Президента Республики Арцах Бако Саакяна на заседании Военного совета Армии обороны, посвященного обобщению результатов 2012 года
2012-11-17Телеграмма соболезнования семье ветерана Арцахского национально-освободительного движения Вигена Айрапетяна
2012-11-09Приветственное слово Президента Саакяна на гала-мероприятии Всеармянского фонда «Айастан»
2012-09-16Обращение участникам научной конференции «Человек и космос»
2012-09-07Инаугурационная речь Президента Республики Арцах
2012-05-09Поздравительная речь на параде Вооруженных сил НКР по случаю Дня Победы, 20-летия Армии обороны и освобождения Шуши
2012-04-16Выступление Президента Республики Арцах Бако Саакяна на торжественном мероприятии, организованном по случаю Дня полиции
2011-12-28Приветственное слово Президента Саакяна на встрече-сборе депутатов Национального собрания НКР всех созывов
2011-12-21Приветственное слово Президента Республики Арцах Бако Саакяна на гала-мероприятии Всеармянского фонда «Айастан»
2011-12-14Выступление Президента Саакяна на 5-ом съезде Союза ветеранов Арцахской войны
2011-11-20Выступление Президента Республики Арцах Бако Саакяна на гала-мероприятии, организованном в рамках «Телемарафона-2011»
2011-11-04Поздравительная речь Президента Республики Арцах Бако Саакяна на торжественном мероприятии, посвященном 60-летию со дня рождения и 12-ой годовщине восшествия на престол Католикоса Всех армян Гарегина Второго
2011-09-02Приветственное слово Президента Бако Саакяна на праздничном мероприятии, посвященном 20-летию провозглашения Республики Арцах
2010-11-21Выступление Президента Республики Арцах Бако Саакяна на гала-мероприятии, организованном в рамках “Телемарафона - 2010”
2010-11-19Выступление Президента Республики Арцах Бако Саакяна в Совете по международным отношениям в Оранж-Каунти

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 Аппарат Президента НКР
Made in ArattaDesign